|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 17-ին Ստեփանակերտում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև: Հանգամանալից քննարկվեցին երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Խորհրդատվությունը շարունակվեց ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ:
Այնուհետև խորհրդատվության մասնակիցները հանդիպեցին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրին իրենց քննարկումների բովանդակությունը և արդյունքները: