|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել. հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:
Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել`ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: