|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարության միջև Աբու Դաբիում քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել:Այս մասին հայտնում է Emirates News Agnecy-ն:
Հայկական կողմից խորհրդատվություններին մասնակցել է փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը և դեսպանատան՝ Մերձավոր Արևելքի հարցերով աշխատակից Արմին Մելքումյանը: Հանդիպմանը ներկա ԱՄԷ պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Խալիֆա Շահեն ալ Մարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցությանն ու դրա խթանման ուղիներին առնչվող հարցեր: Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանային ներկա զարգացումներին, համաձայնվել են խորացնել համագործակցությունը, ամպրապնդել երկկողմ կապերը տարածաշրջանային ու միջազգային հարթակներում: