|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը ի պատասխան Արևմուտքի պատճամիջոցների որոշում է կայացրել դադարեցնել իր օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Այդ մասին ՌԴ կառավարության նիստին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. հայտնում Россия Сегодня-ն:
Բացի այդ, Ռուսաստանը միջոցներ է մշակում ռուսական օդային տարածքով դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ արևմտյան ավիաընկերությունների թռիչքների արգելման ուղղությամբ:
Մեդվեդևի խոսքերով՝ ՌԴ կառավարությունը ներկայումս քննարկում է մի շարք պատասխան քայլեր:
Ռուսասանը դիտարկում է նաև եվրոպական ավիափոխադրողների չվերթների համար ռուսական տարածք մտնելու և դուրս գալու կետերի փոփոխության մասին հարցը, ինչը կհանգեցնի ընկերությունների ծախսերի աճին: