|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը փետրվարին վերսկսում է կանոնավոր չվերթները Մոսկվայից դեպի Ալմաթի (Ղազախստան), Բաքու (Ադրբեջան), Երևան (Հայաստան) և Դելի (Հնդկաստան): Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդակցությունը:
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը մեծացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Նուր Սուլթան (Ղազախստան), Մինսկ (Բելառուս), Բիշքեկ (Ղրղզստան) և Կահիրե (Եգիպտոս), ինչպես նաև չվերթներ է բացում Սանկտ Պետերբուրգ-Մինսկ ուղղությամբ: