|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մոսկվա տարանցիկ չվերթները Երեւանով, քանի որ մայիսի 20-ից սկսում է ուղիղ չվերթներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերությունից:
«Մայիսի 20 – ից հետո բոլոր տարանցիկ չվերթները չեղարկվել են, ինչպես բոլորին է հայտնի, կլինեն ուղիղ չվերթներ», - հայտնել են ավիաընկերությունից:
Ավելի վաղ Georgian Airways-ը դեպի Մոսկվա չվերթներ էր իրականացնում Երևանի տարածքով: Երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին Ռուսաստանի որոշումից հետո վրացական ավիաընկերությունը քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ուղիղ չվերթներ իրականացնելու հարցում է ներկայացրել և թույլտվություն ստացել: Թբիլիսիից Մոսկվա ուղիղ չվերթներ ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 20-ից՝շաբաթը յոթ անգամ։