|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 25-ին` ժամը 19.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին:
Նա խոստովանել է, որ, վարձակալական հիմունքներով բնակվելով Էվելինա Խ.-ի տանը, հունիսի 20-ին յուրացրել է 40 շիշ կոնյակ: Մի մասը վաճառել է 5.000 դրամով, իսկ մնացածը նվիրել հարազատներին` տանտիրոջը պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: