|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված ահազանգը Մերձավան գյուղի բնակչուհի Գոհար Ա.-ից էր: Վերջինս իր տունը տվել էր վարձակալության, սակայն վարձակալները ոչ միայն չեն վճարել վարձավճարը, այլև տնից գողացել են իր համակարգիչը:
Պարզվել է, որ կինը 2014 թ. նոյեմբերից նշված տունը /բացառությամբ հյուրասենյակը` որտեղ դրված են եղել որդու անձնական իրերը/ վարձակալական հիմունքներով տրամադրել է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչներ, ամուսիններ Արմենին և Անահիտին: Այս տարվա փետրվարի 5-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նրանք իր որդու սենյակի դռան փականը կոտրելով` գողացել են համակարգիչ:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, փետրվարի 24-ին բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Հ.-ին: Նա խոստովանել է, որ համակարգիչը գողացել և վաճառել է Երևան քաղաքի Մալաթիայի շուկայում: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: