|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ռիգայի փողոցում հայտնաբերել և յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե.-ին:
Պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերի 11-ից մինչև ս/թ. մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում վարձակալական հիմունքներով բնակվելով Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում՝ յուրացրել է բնակարանի սեփականատեր Սիլվա Ա.-ին պատկանող մի շարք իրերը:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել և հրաժարվել է հաղորդում տալուց: Կատարվում է հետաքննություն: