|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մալայզիական Boeing-777 ինքնաթիռն առևանգել է «Հիչ» մականունով մեկը: Այդ մասին հայտնում է Московский комсомолец-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր անանուն աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ այդ կարծիքին են աշխարհի մի քանի երկրների հետախույզներ: Նրա հանցակիցների մասին տեղեկություններ դեռ չկան:
Տեղեկության համաձայն՝ ինքնաթիռը գտնվում է աֆղանական Կանդահար քաղաքից հարավ-արևելք՝ լեռնային շրջանում: Ինքնաթիռի ուղևորները, տեղեկության համաձայն, ողջ են, սակայն նրանց վիճակը ծանր է: Ինքնաթիռում եղած 20 ասիացի մասնագետներին առևանգել են, ենթադրաբար, ամերիկյան կամ չինական կողմի հետ բանակցելու համար: Ամենայն հավանականությամբ, ինքնաթիռի առևանգումը ինչ-որ մեկի պատվերն է: