|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համարում է, որ, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված, ԵՄ-ն կարող է դիտարկել ընդլայնման հարցը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում. հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Եթե մենք ցանկանում ենք լրջորեն փոխել Արևելյան Եվրոպայի այն հատվածը, որին վերաբերում են ներկայիս իրադարձությունները, մենք պետք է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն: Դա ընդլայնումն է»,- ասել է Ֆյուլեն: