|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական Be-200 հրշեջ ինքնաթիռներն օգնում են թուրք հրշեջներին՝ մարել Անթալիայի նահանգի խոշոր անտառային հրդեհը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում:
Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև ցանկություն է հայտնել, որ «Թուրքիայի հարավում անտառային հրդեհը հնարավորինս շուտ մարվի և նվազագույն վնասներ պատճառի»:
Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիայում տեղի ունեցած անտառային հրդեհների մասին: Զելենսկին խոստացել է օգնել Թուրքիային լայնածավալ հրդեհների դեմ պայքարում:
«Ես անկեղծ ցավակցություն հայտնեցի իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին, լայնածավալ հրդեհների կապակցությամբ: Ուկրաինան Թուրքիային կտրամադրի անհրաժեշտ բոլոր օգնությունները: Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը կթռչի Թուրքիա: Ուկրաինացի ժողովուրդը այս դժվարին պահին կլինի բարեկամ թուրք ժողովրդի հետ»,- գրել է Զելենսկին թվիթերյան էջում:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հինգշաբթի Twitter-ի իր էջում հայտնել է, որ թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ինքն առաջարկել է Թուրքիային հրդեհների մարման հարցում օգնություն, եթե նա խնդրի այդ մասին: