|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» ներառել Ադրբեջանի զարգացման ծրագրում։
«Զանգեզուրի միջանցքի ներառումը Ադրբեջանի ազատագրված տարածքների «ճանապարհային քարտեզում» կարող է խթան հանդիսանալ Միջին միջանցքի զարգացման համար»,- ասել է Նաբիեւը «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցք. զարգացման ազդակներ Զանգիլանից» թեմայով միջազգային համաժողովում, տեղեկացրել է APA-ն։
Նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը մեծ պոտենցիալ ունի որպես Միջին միջանցքի մաս Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ փոխադրումներում». «Խորհրդային Միության ժամանակներում Զանգեզուրի միջանցքով տեղափոխվում էր 7-12 մլն տոնա բեռ։ Բայց, ցավոք, Հայաստանը, հակառակ եռակողմ հռչակագրի, վերջին երեք տարիներին միջանցքը չի բացել։ Բայց միշտ կան այլընտրանքներ եւ այլ ընտրություն»։