|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի եւ աբովյանցի ընտրողների հանդիպման ժամանակ հնչեցին հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նաեւ զուտ կենցաղային, առօրեական հարցեր:
Խոսելով Ցեղասպանության ճանաչման մասին` նախագահն ընդգծեց, որ 100-րդ տարելիցով ամեն ինչ չի ավարտվում: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, նա հստակեցրեց, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը:
Երբ արդեն հարցեր չկային, նախագահն աբովյանցիներին խնդրեց առավելագույնն անել` ընտրությունները լավ անցկացնելու համար: Նա նշեց, որ դա չափազանց կարեւոր է մեր երկրի հետագա զարգացման համար: «Անկեղծորեն եմ ասում` չենք կարող կառուցել ապահով Հայաստան, եթե մեր ժողովուրդը կասկածի իշխանությունների արդար ընտրվելու հարցում»,- հայտարարեց նախագահը:
Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ սկուտեղի վրա բերել եւ իրենց մատուցել են լավ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, եւ եթե չկարողանան օգտվել այս պատեհ առիթից, արածները գրոշի արժեք չի ունենա: