|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է, որովհետև երկիրը հանկարծակի հայտնաբերել է, որ կուտակվել է 300 միլիոն դոլարի պարտք, որի մասին տեղյակ չեն եղել ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլև քաղաքական ուժերը:
Եվ, պատգամավորի խոսքով, այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը անընդմեջ հարցնում էին կառավարությանը գազի թանկացման մասին, նախկին վարչապետն ու նախարարները պնդում էին, որ այն չի թանկանալու: Բայց երբ ամեն ինչ բացահայտվեց, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց. «Այո, մենք խոսացել ենք բանավոր»:
«Այսինքն` տպավորությունն այնպիսին էր, որ մենք գործ ունենք ոչ թե բանակցություններ վարող կառավարության հետ, այլ ինչ-որ խմբակների հետ, որոնք «սխոդկաների» մակարդակով բան են խոսել, և որի արդյունքում պարզվեց որ հարկատուն պետք է վճարի կուտակված պարտքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: