|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գեներալ Աստվածատուր Պետրոսյանն այսօր Եռաբլուրում, վերհիշելով Շուշիի ազատագրումը, առաջին հերթին շեշտեց ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի անունը: Գեներալը նշեց, որ Ճուտոն իր վրա է վերցրել հակառակորդի դիպուկահարի արձակած կրակը և փրկել 5 հրամանատարի կյանք: Պետրոսյանը ասաց նաև, որ այդ հրամանատարներից 4-ն այսօր շարքում կանգնած են, իսկ մեկը զոհվել է:
«Շուշիի ազատագրումը երեք-չորս ուղղություններով հրաշալի կազմակերպված հարձակում էր ու կոչվում էր «Հարսանիք լեռներում»։ Այս օպերացիան անակնկալի բերեց հակառակորդին»,- պատմեց գեներալը` հավելելով. «Հակառակորդը 10 մ հեռավորությունից հայ զինվորների վրա կրակում էր այնպիսի զենքով, որը նախատեսված է 2-15 կմ հեռավորության համար»:
Պետրոսյանի բնորոշմամբ` մերոնց ոգին շատ բարձր էր, որին նպաստում էր նաև Կոմանդոսի ղեկավարումը: «Կոմանդոսի, ինքնապաշտպանության կոմիտեի արած գործը և մեր` գիշերուզօր թռչող ուղղաթիռները բերեցին հրաշալի հաղթանակի»,- ասաց նա: