|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը, սեփական տնտեսության վերելքով զբաղվելով, միաժամանակ կարող է օգնել Եվրոպային` ձերբազատվել պարտքային ճգնաժամից. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ հեռուստահարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Հիմնական բաներից մեկը, որ կարող եմ անել, ԱՄՆ տնտեսական աճ ապահովելն է: Մեզ հարկավոր է կրճատել մեր բյուջետային դեֆիցիտը, խթանել տնտեսական զարգացումը: Ես Կոնգրեսին առաջարկել եմ օրենք աշխատատեղերի ստեղծման մասին: Դա առավելություն կտա նաեւ Եվրոպային, քանի որ ԱՄՆ տնտեսական աճը կհասնի 5 տոկոսի` 1 կամ 2 տոկոսի փոխարեն, իսկ դա ուղղակի ներդրում է, մասնավորապես` եվրոպական արտահանման մեջ»,- ասել է Օբաման` պատասխանելով հարցին, թե ինչ ներդրում կարող է ունենալ ԱՄՆ-ը եվրոպական հիմնախնդիրների լուծման գործում:
Նա նաեւ հավելել է, որ «ֆինանսական հոսքերն այսօր գլոբալ են»: