|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Բրյուսելում եվրոյի գոտու 17 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել բարդ տնտեսական վիճակում գտնվող Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ. տեղեկացնում է BBC-ն:
ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ Հունաստանի ֆինանսավորման ծրագիրն իրականացվելու է ինչպես Եվրամիության, այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամի, նաեւ մասնավոր ֆինանսական կազմակերպությունների կողմից:
Հունաստանի տնտեսությանը հատկացվելիք ընդհանուր գումարը մոտ 200 մլրդ եվրո կլինի: Կտրամադրվեն երկարաժամկետ վարկեր` 3,5 տոկոսադրույքով, 30 տարվա մարման ժամկետով: