|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակներում հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաև նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը կայցելի նաև Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հանրապետության ղեկավարը ներկա կգտնվի նաև հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես: