|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Շվեյցարիայի Ժնև քաղաք, որտեղ մայիսի 27-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի և ԱՄԷ-ի ազգային հավաքականների միջեւ:
ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել:
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Դոմեն դե դիվոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը: