|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շվեյցարիայի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վաղը մեկնում է Շվեցարիա: Նա կլինի Թուրքիայի առաջին նախագահը, որ պաշտոնական այցով կլինի այս երկրում:
Այցի ընթացքում Գյուլը կհանդիպի Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյութարդի, Շվեյցարիայի նահանգների խորհրդի նախագահ Ֆորսթեր Վանինիի հետ:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, կողմերը կքքնարկեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Թուրքիային ու Շվեյցարիային հետաքրքրող միջազգային ու տարածաշրջանային հարցեր:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական բանակցություններում որպես միջնորդ երկիր հանդես է գալիս Շվեցարիան: