|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկխոսության վերաբերյալ կոալիցիան իր հայտարարության մեջ հստակ ասել է, որ կա հստակ տարանջատում` քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իրավական խնդիրները` իրավական դաշտում. ի պատասխան հարցի` որքանո՞վ է հավանական ՀԱԿ-կոալիցիա երկխոսության վերսկսումը, yerkir.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ցանկացած պահի, երբ մեր ՀԱԿ գործընկերները վեր կկանգնեն նախապայմաններից, իրենց գործելաոճից, մենք պատրաստ ենք վերսկսել երկխոսությունը: Ինքս անձամբ դա համարում էի շատ կարեւոր սկիզբ` երկրում առկա պրոբլեմներն ու մարտահրավերները մեկ կլոր սեղանի շուրջ լուծելու համար: Մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, դրանից հետո որեւէ շեշտադրում, որեւէ դիրքորոշում չի փոխվել»,- հավելեց Զոհրաբյանը: