Միասին կարող ենք
կարևոր
1849 դիտում, 16 ժամ առաջ - 2026-04-15 23:34
Աշխարհ

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ միաժամանակ շարունակելով «Հեզբոլլահի» դեմ գործողությունը և բանակցությունները Լիբանանի հետ։

«Մեր և Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են. մենք ցանկանում ենք տեսնել հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից և նրա ներքին հարստացման հնարավորությունների վերացումը։

Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել նեղուցների բացումը»,-ասել է Նեթանյահուն։