|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի շուրջ բանակցություններին, որոնց, հավանաբար, կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Հաղորդվում է, որ բանակցությունների անցկացման համար կարող է փոխվել փոխնախագահ Վենսի գրաֆիկը. այժմ նա երկօրյա այցով Հունգարիայում է։
Իրանը և ԱՄՆ-ն հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Իրանը և Պակիստանը հայտնել են, որ ապրիլի 10-ին Իսլամաբադում կողմերի միջև բանակցությունների կանցկացվեն, սակայն Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի հաստատել դա։