|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը, ինչպես նաև հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի տարրերը»,- այդ մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
«Վենսը երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ և քննարկել Իրանի հետ բանակցություններ սկսելու ջանքերը»,-գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Վենսը և Նեթանյահուն քննարկել են նաև Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի բաղադրիչները։