|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում:
Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։
Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:
Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։