|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության երկխոսության չորրորդ ռաունդը տեւել է մոտ 5 ժամ:
ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ այսօր իրենք ներկայացրել են 85 էջից բաղկացած տեքստ, որում հիմնավորել են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման իրենց պահանջը:
Իշխանությունը մեկ շաբաթվա ընթացքում պիտի ուսումնասիրի ներկայացված փաստաթուղթ եւ ներկայացնի դրա շուրջ իր տեսակետը:
Իսկ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ոչ թե նախատեսվածի պես` ուրբաթ օրը, այլ հաջորդ երեքշաբթի: