|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանական ուժերը հարվածների 89-րդ ալիքն են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Իրանի զինված ուժերը և դիմադրության ճակատները համակարգված, համատեղ և առանձին օպերատիվ գործողություններ են իրականացրել «Ճշմարիտ խոստում-4» գործողության 89-րդ ալիքի շրջանակներում՝ ավելի քան 100 ծանր հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 200 ռեակտիվ արկեր արձակելով օկուպացված տարածքների, ամերիկյան և իսրայելական թիրախների ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ն նշել է, որ հարձակվել է ռազմական թիրախների և իսրայելական զորքերի կուտակումների վրա Էյլաթում, Թել Ավիվում, Բնեյ-Բրակում, ինչպես նաև հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան զինվորականների թաքստոցին, որտեղ 80 մարդ էր գտնվում և Քուվեյթի Ալ-Ուդեյդ ավիաբազային, ինչի հետևանքով ոչնչացվել է մեկ ուղղաթիռ, իսկ մնացածներին լուրջ վնաս է հասցվել: