|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանցի զինվորականները հարվածել են Իսրայելում հրթիռների պահեստին և Կատարում ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 56-րդ ալիքը օկուպացված տարածքներում առկա թիրախների դեմ, որոնց թվում էին հարավային օկրուգի հրամանատարությունը, ինչպես նաև «Rafael» ընկերության հրթիռների ռազմավարական պահեստը և Կատարում ամերիկացի ահաբեկիչների Ալ Ուդեյդ բազան», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Պահապանների կորպուսը նշել է, որ հարվածների համար օգտագործվել են «Խորեմշահր», «Էմադ», «Քադր» գերծանր հրթիռներ և հայտնել, որ անօդաչուներով գրոհել է իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող հակաիրանական ուժերի դիրքերը:
Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր իսրայելական թիկունքի հրամանատարության օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։