|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտենում են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը: Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Կրեմլում կիսում են այդ տեսակետը:
«Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության արմատական պատճառների վերացումը՝ ի դեմս Ռուսաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների: