|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տարածքային հարցը Ուկրաինայի շուրջ բանակցությունների քննարկման հիմնական թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենասկզբից բոլորի համար պարզ էր, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ տարածքային հարցի նման հարցերը քննարկման հիմնական թեման են», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որևէ առաջընթաց չի եղել։ «Մինչև օրս չկա», – ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և կապի մեջ է ամերիկացիների հետ։ Մոսկվան ակնկալում է, որ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, երբ թույլ տան հանգամանքները։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների ընթացքում հաջողվել է որոշակի տարածություն հաղթահարել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև կեղծ է որակել մի շարք արևմտյան ԶԼՄ–ների այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից հետո Մոսկվան իբր հետաքրքրված չէ Ուկրաինայի շուրջ «գործարքով»: