|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ի պատասխանը Բրյանսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածին կորոշեն ռուս զինվորականները: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:
Նա հայտարարել է, որ Հատուկ ռազմական գործողությունն առաջ է գնում, այն պետք է հաջողությամբ ավարտվի։
Մարտի 10-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բրյանսկի ուղղությամբ, վեց մարդ զոհվել է, ևս 42-ը վիրավորվել են: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանց մի մասը ծանր վիճակում է։ 20 մարդու վիճակը կայուն է, ավելի վաղ հաղորդվել էր, որ ինը տուժածների տեղափոխում են Մոսկվա:
Ուկրաինայի զինված ուժերը յոթ Storm Shadow հրթիռներով հարվածել են Բրյանսկին, հայտնել էր նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։