|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼԺՀ-ում Լիսիչանսկի գնդակոծության զոհերի թիվը հասել է 28-ի, այդ թվում ՝ 1 երեխա։ Ռիա Նովոստիին այս մասին հայտնել են ԼԺՀ-ի ղեկավարի աշխատակազմից:
Նշվում է, որ հարվածից տուժածների թիվը 10 է։
Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 3–ին գնդակոծության արդյունքում ավերել են ԼԺՀ-ի հացաբուլկեղենի փուռը: Հաղորդվում էր, որ փլատակներում կարող է գտնվել մոտ 40 մարդ:
Լիսիչանսկը քաղաք է Լուգանսկի Հանրապետությունում, որը գտնվում է ճակատային գծի մոտ։ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են այդ բնակավայրը։