|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բրիտանական «BBC» պետական հեռարձակողին ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է համարել իրանամետ լրատվամիջոց։ Դրա ռուսերենով ծառայության եթերում ռազմական փորձագետը պնդում է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունների տարածքի ամերիկյան ռազմակայաններին հասցված իրանական հարվածները եղել են չափազանց ուժգին, և դրանց մի մասը, դատելով արբանյակային լուսանկարներից, գործնականում «ջնջվել» են երկրի երեսից։
Ըստ ռուս ռազմական փորձագետների՝ Կատարում խոցված հեռահար գործողության ռադարը ևս չափազանց կարևոր հանգույց է եղել ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգում, և Իրանն առաջին երկիրն է, որ կարողացել է թիրախավորել նման կարևոր և թանկարժեք հանգույց»։