|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը մեծ վնաս է հասցնում Թուրքիային՝ հարձակվելով Ուկրաինայի ռազմակայանների վրա։ Այս մասին թուրքական Haberturk-ի հեռուստահաղորդումներից մեկի եթերում ասել է թուրք պաշտոնաթող ծովակալ, «Կապույտ Մարմարա» թուրքական ծավալապաշտական տեսության հեղինակ Ջիհաթ Յայջըն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ինչ-որ ազդանշան է ուղարկում Թուրքիային՝ հարվածելով ուկրաինական գործարաններից մեկին, որը կարևոր է թուրքական ռազմական արդյունաբերության համար։ Միաժամանակ, ծովակալը հիշատակել է ռուսական ուժերի կողմից ոչնչացված «Զորյա-Մաշպրոեկտ» գործարանը՝ ընդգծելով, որ Թուրքիան այս ձեռնարկության հետ պայմանագիր է կնքել թուրքական անօդաչու թռչող սարքերի, նավերի, ուղղաթիռների և ինքնաթիռների շարժիչների համատեղ արտադրության համար։