|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը (Աբրեկ ծածկանունով) զոհվել է Ուկրաինայի պատերազմական գոտում։ Այս մասին հայտարարել է Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Այսօր, մարտական առաջադրանք կատարելիս, հերոսի մահով զոհվեց Արբատի հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Աբրեկը։ Թող նրա հիշատակը հավերժ լինի», - գրել է Պրիխոդկոն իր տելեգրամյան ալիքում։