|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է գումարտակի հրամանատարը, որի անունը մեզ չհաջողվեց ճշտել:
Նշենք, որ այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր նույն տեղում զինծառայող Աշոտ Ալիկի Գրիգորյանի` հրազենային վերք ստանալու մասին: