|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում, որը նախատեսված է մոտ 2,5 մլն մարդու համար: Այս մասին հայտնել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամերի կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի քան 300 ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում` կայանատեղիներում և այլ ինժեներական կառույցներում, ինչպես նաև Թեհրանի մետրոյի 82 կայարաններում:
Բոլոր տեխնիկական ընթացակարգերի ավարտից և անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո այդ օբյեկտները կներառվեն քաղաքացիական պաշտպանության համակարգում:
Նշենք, որ Թեհրանն ավելի քան 9 մլն բնակչություն ունի: