|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ Հաքքարիի Շեմդիլի շրջանում «հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող քայրարեր և ապաստարաններ»: Ըստ AA-ի՝ դրանք ոչնչացվել են օդային ուժերի կողմից:
Բացի այդ` հայտնաբերվել են նաև պայթուցիկ պատրաստելու համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութեր:
Ի դեպ, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ չի նշվել, թե, «ահաբեկչական» ասելով, նկատի ունեն «Իսլամական պետությա՞ն», թե՞ Քրդական բանվորական կուսակցության զինյալներին, որոնք Թուրքիայում ևս ահաբեկչական խմբավորում են համարվում: