|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրեմլը չի մեկնաբանել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի արտահանձնումը, «ՌԻԱ Նովոստիի» հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք մեկնաբանում Ասադի հարցը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի դիրքորոշման մասին հարցին Ասադի արտահանձնման վերաբերյալ։
2024թ․ նոյեմբերի վերջին Սիրիայի ընդդիմադիր ուժերը խոշոր հարձակում սկսեցին կառավարական դիրքերի դեմ եւ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից եւ հեռացավ երկրից։