|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին նամակ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը` հաստատելով իր աջակցությունը նրանց. տեղեկացնում է newsland-ը:
Իրանական IRNA գործակալությունը երեկ մեջբերել է Ռոհանիին, որ իրանա-սիրիական կապերն ի վիճակի են դիմակայել թշնամուն տարածաշրջանում, հատկապես` սիոնիստական ռեժիմին: Ըստ Իրանի նախագահի` Սիրիան կհաղթահարի ընթացիկ ճգնաժամը:
«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալային գրած նամակում Ռոհանին ողջունել է Լիբանանի «աննկուն ժողովրդին» եւ պաղեստինցիներին` ի դեմս ՀԱՄԱՍ-ի: