|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում իրականացնել Ընտրական օրենսգրքում։
Հատկանշական է, որ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները առաջարկել են օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կազմակերպել հատուկ ընթացակարգով, ըստ որի՝ նախատեսվում է 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։
Իշխող ուժի այս շուտափույթ նախաձեռնությունը անակնկալի է բերել թե՛ ընդդիմադիր խմբակցություններին, թե՛ լրագրողներին։
Նշենք, որ առաջարկվող նախագծով ընտրությունների դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ են սահմանվում, հստակեցվում են արդեն գործող կանոններն ու ընդլայնվում են մեխանիզմները: Նոր պահանջով՝ դիտորդական կազմակերպությունները նաև պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են և թափանցիկ ու հաշվետվողական քաղաքացիների առաջ:
Հավատարմագրման դիմումները դիտարկելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաշվի է առնում, թե արդյոք դիտորդական առաքելությունները տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյոք բացահայտում են իրենց ֆինանսավորման աղբյուրները:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մեծ հաշվով այն դիտոդները, որոնք ընտրական գործընթացի ժամանակ իշխանական թեկնածու օգտին արված խախտում արձանագրեն, կզրկվեն մանդատից։