|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հոխորտում եք ընդդիմության վրա՝ ինչի՞ չեք գնում ծանոթանում: Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրգործերի հարուցման տակ է ու ըստ օրենքի իրավունք չունի ծանոթանալու զեկուցին»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Եկեղեցու վրա, հոխորտացեք էդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»:
Նշենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»: