|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 26-ին` ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին` ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:
Մեկնած օպերատիվ խումբը տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով զննության է ենթարկել լցակայանի տեսաձայնագրման սարքերի տեսաձայնագրությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին` ժամը 21.57-ին, դիմակավորված 2 անձ, որոնցից մեկի ձեռքին եղել է ատրճանակի նմանվող, իսկ մյուսի ձեռքին` էլեկտրահարիչի նմանվող առարկա, մտել են լցակայան, գումար պահանջել և, սեղանի վրայից հափշտակելով շուրջ 50.000 դրամ, դիմել փախուստի:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: