|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ վարչակազմը մերժել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խնդրանքը՝ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ամերիկյան կողմի ներկայացուցչի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբական և եվրոպական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Արաղչին մի քանի անգամ փորձել է հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջոցով՝ Դավոսի համաժողովից առաջ, սակայն Վաշինգտոնը մերժել է այդ նախաձեռնությունները։
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ նման հանդիպում չի ծրագրվել և ներառված չէ օրակարգում։
2026 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովը կանցկացվի Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ հունվարի 19-23-ը։