|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զելենսկիի խոսքով՝ Ստոլտենբերգի հետ քննարկել են մարտադաշտում տիրող իրավիճակը, Ուկրաինայի պաշտպանության կարիքները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդումը, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը և գործընկերների հետ աշխատանքն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ։