|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մասիսի կալանավորված համայնքապետ Դավիթ Հանբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Դատավոր Չիչոյանի «արդարադատությունների շարքից»:
Խոշոր չափով թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվող ազգությամբ հնդիկ մեղադրյալի նկատմամբ 4-8 տարի ազատազրկում նախատետող ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ. Չիչոյանը պատիժ է նշանակել նվազագույնի չափով՝ 4 տարի ժամկետով (ԵԴ1/1448/01/23), ավելին՝ դատավճռով այլընտրանքային խափանման միջոցն էլ չի վերացրել և կալանք չի կիրառել, ինչպես վարվել է Դավիթ Համբարձումյանի դեպքում։
Նախորդիվ հրապարակմամբ նշել էի թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ տվյալ դատավորի կողմից քննված ևս 2 գործ, որոնցով դատավորը մեղադրյալներին ավելի «մեղմ է դատել»։ Այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ դատավորը ընդգծված լավ վերաբերմունք ունի նշված հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ և անթաքույց բացասական վերաբերմունք՝ իրականում արդար, սակայն ընդամենը ՔՕ 258-րդ հոդվածով մեղադրվող անձի նկատմամբ։
Հ.Գ. Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»։