|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած արյունալի միջադեպը հասարակական հնչողություն էր ստացել և լայն քննարկման առարկա դարձել զանգվածային լրատվության միջոցներում ու համացանցում:
Օգոստոսի 1-ին, ժամը 10.45-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը մտել է սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների վրա:
Զոհեր ու վիրավորներ կային:
Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան:
Ոստիկանությունն արագ գործեց:
Շուտով հայտնի էր կասկածյալի ինքնությունը՝ 1967 թ. ծնված, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաշվառված Թելման Քալաշյանն էր, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Հարուցվեց քրեական գործ:
Հայտարարվեց հետախուզում:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, հետևողական օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Եվ համակարգված ու հետևողական աշխատանքը հասավ սպասելի ավարտին:
Թելման Քալաշյանը կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է: