|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Ընկերության իրավաբանական խմբի անդամ Վարդան Ալոյանը պարզաբանեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը ՔՊ կուսակցության անդամ է, ՀԿԾՀ տնօրեն պետք է առաջադրի կառավարությունը, սակայն նրան այդ պաշտոնում առաջադրել են ՔՊ կուսակցության նիստում, որին նա ներկա է եղել։ Բացի այդ, Մեսրոպյանը նաև խնամիական կապի մեջ է ՔՊ հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։
«Սրանք ինքնին կաշկանդող են համարվում Մեսրոպյանի արդար գործունեության համար, քանզի դրանցով ապացուցվում է վերջինիս ամուր քաղաքական կապը իշխող կուսակցության հետ»,–նշեց նա։