|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արտաշատում հուլիսի 3-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին, գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանից բացի, առաջադրվել են նաեւ Հարություն Մնացականյանը, որը ՀՀ ոստիկանապետի հովանավորյալն է, եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի խնամի Վարդան Մնացականյանը:
Վերջինս քավոր-սանիկական կապերի մեջ է նաեւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ, որն ընդգծված վատ հարաբերությունների մեջ է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:
Արտաշատցիները գրեթե վստահ են, որ նոր քաղաքապետը լինելու է Վարդան Մնացականյանը: Ի դեպ, նրա առաջադրումն անակնկալի է բերել արդեն չորս անգամ քաղաքապետ ընտրված Գագիկ Մուրադյանին: